Կոնգոյի զինվորականներին կասկածում են 60 կանանց բռնաբարելու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 24, 2011 14:26Զինված մարդկանց խումբը խուժել է Կոնգոյի դեմոկրատական հանրապետության արևելքում գտնվող գյուղերից մեկն ու բռնաբարել ավելի քան 60 կնոջ, ընդհանուր առմամբ տուժել է 100 մարդ: «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները պատմել են, որ հարձակումը կատարվել է հունիսի 10-12-ին: Տուժածների խոսքով, իրենց վրա հարձակվել են հանրապետության բանակի զինվորները: Տեղի
պառլամենտի անդամ Ժան Մարի Նգոման կատարվածի համար մեղադրել է գնդապետ Նիրագիրե Կիֆարույի ջոկատին, որում 200 զինվոր կա: Մոտակա գյուղերում էլ գրանցվել են թալանի ու դիակապտության դեպքեր: Պաշտոնական ներկայացուցիչները հերքել են Կիֆարուի մասնակցությունը հարձակումներին, ասելով, որ այդ տարածքում Ռուանդայի ազատագրման զինուժն է գործում:
Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում սեքսուալ բնույթի հանցագործություններ շատ են կատարվում:
Մայիսին հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, Կոնգոյում ամեն օր սեքսուալ բռնության է ենթարկվում 1100 կին:






Facebook
Tweet This
Email This Post
