Առաջին անգամ շան 4 թաթերը փոխարինվել են բիոնիկական պրոթեզով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 24, 2011 14:22
Ինչպես հաղորդում է Incredible features ինտերնետ-ռեսուրսը, Նակիին իր քույրերի ու եղբայրների հետ տերերը դուրս են հանել տանից, երբ նրանք դեռ 5 շաբաթական էին։
Շները հրաշքով անցկացրել են ձմեռը, սակայն Նակիին ևս մեկ փորձության միջով է անցել. նա պառկել է սառույցի վրա և նրա 4 թաթերը ցրտահարվել են։ Սատկող շանը փրկել է անասնաբույժ Քրիստի Թոմլինսոնը, որը սկսել է միջոցներ հավաքել տեղի բնակիչներից՝ շանը բիոնիկական թաթեր տեղադրելու համար։Քրիստիին, սակայն, հաջողվել է միջոցներ հավաքել միայն 2 թաթի համար, իսկ մյուս երկուսը հիվանդանոցը վիրահատել է անվճար։
Հաղորդվում է, որ շունը բարձր դիմադրողականություն ունի և արագ հարամարվել արհեստական թաթերին։ Այժմ Նակին վազում և խաղում է, ինչպես իր տարիքի բոլոր շները։
Սա անասնաբուժության մեջ առաջին դեպքն է, երբ բիոնիկական պրոթեզներով փոխարինվել են բոլոր 4 վերջույթները։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
