Քիմ Քարդաշյանը կոմպլեքսավորվում է իր «հայկական քթի» պատճառով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 24, 2011 13:31

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր քիթն իրեն անհարմարության զգուցում է պատճառում: Նրան թվում է, թե այն իր տեսքով «չափից դուրս հայկական է»:

«Ես դիմել եմ հիվանդանոց, հույս ունենալով, որ քիթս կարելի է ուղղել, բայց վիրաբույժը նայել է ու հրաժարվել որեւէ բան անել, հավելելով, որ դա ինձ պետք չի»,- ասել է Քիմը:

Հիմա նա հայելու առաջ դիրքեր է ընդունում, որպեսզի լուսանկարիչների առաջ լավագույն տեսքով երեւա: «Եթե նկատել եք, լուսանկարներում իմ գլուխը միշտ մի փոքր ցած է թեքված եւ ես, կարծես, ներքեւից վերեւ եմ նայում: Դա անում եմ, որպեսզի քթիս ստվերը չհայտնվի դեմքիս»,- նշել է Քարդաշյանը, հաղորդում է Woman.ru-ն:

Թեեւ բժիշկը հրաժարվել է վիրահատել Քիմին, սակայն առաջարկել է վիրահատել նրա քրոջը` Քորթինիին, սակայն վերջինս հրաժարվել է:

NEWS.am

Դիտվել է 1935 անգամ:
Print Friendly

Leave a Reply