Ճապոնիայում երկրաշարժի վնասը գնահատվել է 210 մլրդ դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2011 13:14

Ճապոնիայում երկրաշարժի ու ցունամիի հետևանքով  տնտեսության կրած վնասները  կազմել են 16,9 տրիլիոն իեն (210 մլրդ դոլար): Ամբողջությամբ տուժել է  Հոնսյու կղզու հյուսիս-արևմտյան հատվածը, ընդհանուր առմամբ` 9 շրջան: Ամենաշատը տուժել է երկրի շինարարական ոլորտը, քանի որ մեծապես վնասվել են բնակելի տներ գրասենյակներ ու  ձեռնարկություններ, որոնք գնահատվում են 10,4 տրիլիոն իեն (129 մլրդ դոլար), տրանսպորտային ինֆրակառուցվածքի կրած վնասը` 2,2 մլրդ իեն է (27 մլրդ դոլար), 1,9 և 1,3 տրիլիոն իեն էլ (24 և 16 մլրդ դոլար) կորցրել են գյուղատնտեսությունն ու էներգետիկան:

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply