Երկու անընդմեջ պարտություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 24, 2011 13:15

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող շախմատի Դյորդ Մարքսի հուշամրցաշարի 6-րդ տուրում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Այս անգամ նրա մրցակիցը Իլդիկո Մադլն էր: Ի դեպ, մրցաշարի առաջին շրջանում Մկրտչյանը նրա նկատմամբ առավելության էր հասել: Ալինա Կաշլինսկայան 4,5 միավորով գլխավորում է աղյուսակը:  Մկրտչյանը Մադլը, Աննա Ռուդոլֆը, Աննա Շարևիչն ունեն 3-ական միավոր: Աղյուսակը եզրափակում է Էսթեր Դուդասը` 1,5 միավոր:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply