Կրակել է Արթուրի վրա ու փախել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 24, 2011 12:53

Հունիսի 24-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցից, որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ղ.-ն, որը վիճակի չի եղել հաղորդում տալու:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ին, Կիևյան փողոցի թիվ 2 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել Արթուր Ղ.-ի ուղղությամբ և դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 8 պարկուճ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply