68-ամյա կինը կոտրել էր ոտքը և հայտնվել անօգնական վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 24, 2011 12:43

Հունիսի 23-ին`ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հին Երևանցու փողոցի թիվ 2 շենքի 97-րդ բնակարանում մի կին կոտրել է ոտքը, չի կարողանում տե­ղա­շարժ­վել և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հեր­թա­պահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ննջարանի հատակին հայտնաբերել են ան­օգնական վիճակում գտնվող, 1943թ.-ին ծնված Սեդա Ադամյանին, որին պարամեդիկները ցուցաբերել են 1-ին բուժօգնություն և հանձնել ՛՛1-03՛՛ ծառայության աշխատակիցներին:

 

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply