Հրդեհ` Հրազդանի կիրճում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 24, 2011 12:40
Հունիսի 23-ին`ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի ՛՛Հաղթանակ՛՛ կամրջի հարակից տարածքում` Հրազդանի կիրճում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.32-ին, մարվել` 10.38-ին: Այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեում` թիվ 78 մանկապարտեզի տարածքում՝1500 քմ, Գայի պողոտայի սկզբնամասում` ՛՛Վալենսիա՛՛ հյուրանոցային համալիրի հարակից տարածքում՝ 500 քմ, Սարի թաղի 5-րդ փողոցի թիվ 67ա հասցեում գտնվող թիվ 47 դպրոցի հարակից տարածքում՝ 1 հա, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքում՝ ՛՛Նաիրիտ՛՛ ՓԲԸ-ի 1/6 արտադրամասի և հարակից տարածքներում՝ 3000 քմ, Ալիխանյան Եղբայրների փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում՝2000 քմ, Սեբաստիայի փողոցի թիվ 32/2 հասցեում գտնվող ՛՛Հայորդաց տան՛՛ հարակից տարածքում՝5000 քմ,Արարատի մարզի Մրգավան գյուղում՝3 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում` ՛՛Անտառ՛՛ պուրակի հարակից տարածքում՝3000 քմ մակերեսով: Խոտածածկ տարածքներ են այրվել նաև հանրապետության մի շարք այլ շրջաններում:
Հրշեջ- փրկարարների ուժերով բոլոր հրդեհները մարվել են:






Facebook
Tweet This
Email This Post
