Իրանում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 285-ի

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2009 10:12

44298Իրանում A/H1N1 վիրուսով (խոզի գրիպ) վարակվածների թիվը հասել է 285-ի: Այս մասին ասել է Իրանի առողջապահության նախարարությանը կից ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի անդամ Բիժան Սադիրզադեն:  Սադիրզադեի խոսքով, օրերս մահացել է A/H1N1 վիրուսով վարակված 36-ամյա մի կին:

Ըստ «Իռնա» գործակալության, Իրանում «խոզի գրիպով» վարակվելու առաջին դեպքը գրանցվել է հուլիսի 14-ին:
Ներկայում, A/H1N1 վիրուսը տարածված է աշխարհի 177 երկրներում և դարձել է մոտ 200 հազար մարդու վարակման պատճառ, որոնցից 1.800-ը մահացել են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսման համաձայն, կապված այն բանի հետ, որ վիրուսը սրընթացորեն տարածվում է ամբողջ աշխարհում, 2 միլիարդ մարդու վարակվելու սպառնալիք կա:

Հիվանդության հիմնական նախանշաններն են բարձր ջերմությունը, ցավը` կոկորդում, հազը, որոշ դեպքերում էլ` դիարեան:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply