Նալբանդյանը վստահ է խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 24, 2011 12:49

Լոնդոնում անցկացվող թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում շարունակում է վերելքով հանդես գալ Դավիթ Նալբանդյանը: Երկրորդ շրջանում 29-ամյա հայ թենիսիստը 3:1 (6:3, 3:6, 6:4, 6:4) հաշվով առավելության հասավ Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկրակցության դասակարգման աղյուսակում 78-րդ հորիզոնականը զբաղեցնող ավստրալացի Անդրեաս Հայդեր-Մաուրերոյի նկատմամբ: Նալբանդյանն առայժմ աղյուսակում 23-րդն է: Նալբանդյանի հաջորդ մրցակիցն աշխարհի թիվ 3 ռակետ շվեյցարացի Ռոժե Ֆեդերերն է:Այս երկու մարզիկները մրցել են 18 անգամ: Նալբանդյանին հաջողվել է 8 հաղթանակ տանել, մնացած հանդիպումներում նա պարտվել է:

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply