Միլիոնատեր ամերիկուհու կտակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2011 12:16

Ամերիկուհի Հյուգեթ Քլարքը, որ վախճանվել է 104 տարեկանում, 38 մլն է կտակել իր դայակին, բացի այդ, տատիկը վերջինիս է փոխանցել տիկնիկների ու տիկնիկային տնակների հավաքածուն, որը ևս մի քանի մլն դոլար  է գնահատվում: Իր ընտանիքի անդամներին տատիկը կտակում չի հիշատակում:

Մայիսի 24-ին վախճանված  տատիկի կարողությունը կազմել է 400 մլն դոլար, որից 275-ը  իր մահից հետո կամեցել է  բարեգործական նպատակի ծառայեցնել` ստեղծել արվեստի աջակցության հիմնադրամ: Բացի դայակից, խոշոր գումարներ են կտակվել տատիկի փաստաբանին, հաշվապահին, բժշկին ու սանուհուն: Կտակում հիշատակվում է նաև Մոնեի կտավներից մեկի մասին, որը չի ցուցադրվել 1920-ականներից ի վեր: Կտավը կտակով կփոխանցվի Վաշիգտոնի Corcoran Gallery ցուցասրահին:

Ի դեպ, Հյուգեթ Քլարկը սենատոր Ուիլյամ Քլարքի դուստրն է, ով իր ժամանակին երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղն էր զբաղեցնում ու մինչ օրս ԱՄՆ պատմությանը հայտնի  50 ամենահարուստ մարդկանցից մեկն  է համարվում: Նա իր կարողությունը կուտակել է  երկաթուղիների ու լեռնահանքարդյունաբերության շնորհիվ ու մահացել  1925-ին,  երկու ամուսնություններից թողնելով 7 երեխա:

Հյուգեթն իր կյանքում ամուսնացել  ընդամենը մեկ անգամ, 1928-ին, իսկ 2 տարուց բաժանվել է: 2010-ին MSNBC ռեպորտաժների մի շարք ստեղծեց, որոնցում պատմվում էր, թե ինչպես են տնօրինում տատիկի բազմամիլիոնանոց ունեցվածքը, այն ժամանակ, երբ կինն ավելի քան 20 տարի գտնվում էր հիվանդանոցում:

 

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply