4 հայ զինծառայողների գերեվարության լուրն ապատեղեկատվություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 24, 2011 12:36

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին, իրավիճակը փորձում են սրել և ապակողմնորոշել միջազգային հանրությանը ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական որոշ անպատասխանատու լրատվամիջոցներ:

Մասնավորապես, ինտեռնետային մի շարք կայքերում, տարածվել է բացահայտ ապատեղեկատվություն, ըստ որի, իբր ՊԲ զորամասերից մեկի 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից:

Փաստում ենք, որ նշված հաղորդագրությունը, ակնհայտ կեղծ և անհիմն հերյուրանք է:

ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը և չեն ենթարկվում սադրանքների:

 

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

 

Դիտվել է 671 անգամ:
Print Friendly

Leave a Reply