Թուրքիայում` միայն մեկ բրոնզ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունիսի 24, 2011 12:03
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանը մասնակից չի ունենա: 60 կգ քաշայինների կիսաեզրափակչում մեր երկրի վերջին ներկայացուցիչը` Վլադիմիր Սարուխանյանը, 16:28 հաշվով պարտվեց թուրք Ֆաթիհ Քելեշին և կստանա բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ 2010-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված բռնցքամարտի Հին աշխարհամասի նախորդ առաջնուրթյունում մեր երկրի ներկայացուցիչները տիրացել էին 1 ոսկե, 2 բրոնզե պարգևի:
Դիտվել է 2058 անգամ:





Facebook
Tweet This