Հայաստանի մի շարք համայնքներում հուլիսին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 24, 2011 11:45

Հայաստանի մի շարք համայնքներում հուլիսին կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օգնական Հերմինե Հարությունյանը, հուլիսի 3-ին Արարատի մարզի Մրգանուշ, Դիտակ համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի, իսկ Դվինում’ ավագանու անդամի ընտրություններ: Արագածոտնի մարզի Սորի համայնքում հուլիսի 17-ին տեղի կունենան ավագանու անդամի, իսկ Հարթավանում հուլիսի 10-ին’ համայնքի ղեկավարի ընտրություններ:

Լոռու մարզի Ղուրսալ, Ուռուտ համայնքների ղեկավարները կընտրվեն հուլիսի 31-ին: Ուռուտ եւ Ղուրսալ համայնքներում ավագանու անդանի ընտրությունները կանցկացվեն հուլիս 31-ին, իսկ Խնկոյանում’ հուլիսի 17-ին: Կոտայքի մարզում հուլիսի 3-ին կանցկացվեն Գետարգել համայնքի ղեկավարի ընտրություններ: Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում հուլիսի 24-ին տեղի կունենա ավագանու անդամի ընտրություն: Շիրակի մարզի Ալվար, Զարիշատ համայնքներում հուլիսի 17-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի, իսկ Կրաշեն, Մարմարաշեն եւ Հայկավան համայնքներում’ ավագանու անդամի ընտրություններ:

Հ. Հարությունյանի խոսքով’ ընտրություններից 25 օր առաջ կատարվում է թեկնածուների գրանցում. արդեն պարզ են հուլիսի 3-ի եւ 10-ի ընտրությունների թեկնածուների անունները:

Նա նշեց, որ համայնքներում անցկացվելիք ընտրություններում դիտորդական առաքելությամբ հանդես կգան հայաստանյան համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply