Վթարի է ենթարկվել 51 համարի երթուղայինը. 4 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 24, 2011 11:13

Հունիսի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ  ժամը 16.30-ին 49-ամյա Հովհաննես Պ.-ի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը (51 համարի երթուղայինը, որը սպասարկում է Նոր Նորքը) Մյասնիկյան պողոտայում բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 644 անգամ:
Print Friendly

Leave a Reply