Դանակահարություն սրճարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 24, 2011 11:07
Հունիսի 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարել են սրճարաններից մեկի սեփականատեր, 60-ամյա Նուբար Ջ.-ին, որը ձեռքի և որովայնի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 00.05-ին ոստիկանության ծառայողները, դանակահարությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Տիգրան Ն.-ին:
Նա խոստովանել է, որ ժամը 23.40-ին Նուբար Ջ.-ին պատկանող սրճարանում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել նրան:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ դանակն առգրավված է: Տիգրան Ն.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
