Վթարված Ту-134-ի շտուրմանի արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2011 10:42

Նախնական փորձաքննության արդյունքները ցնցել են բոլորին. վթարված ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ է  եղել:

Դատափորձագետները վթարված Ту-134-ի գլխավոր շտուրման Աման Աթաևի արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերել: Ստացվում է, որ անձնակազմի այն անդամը, որն անմիջականորեն պատասխանատվություն է կրում  երթուղու, վայէջքի, բարձրության համար, եղել է ոչ սթափ վիճակում.  նրա արյան մեջ 0,80-1,0 պրոմիլլ սպիրտ է եղել: Դա հավասարազոր է քաղցած ստամոքսին մեկ բաժակ օղի խմելուն, որից սկսվում է նվաղում, հնարավորությունների գերագնահատում, նվազում է դիտանկյունը, հնարավոր է նաև հեռավորության, բարձրության ու անկյան  սխալ գնահատում:

Ասում են, որ ճակատագրական է հատկապես այն փաստը, որ այս Ту-134-ն առաջին անգամ պետք է վայրէջք կատարեր Պետրոզավոդսկում: Օդաչուներն այս թռիչքուղուն ծանոթ չեն եղել:

Հիմա փորձագետները կստուգեն նաև արյան մեջ  թմրանյութի առկայությունը:

Օդային աղետի զոհ է  դարձել  45 մարդ: Իսկ ովքեր էլ կենդանի էին մնացել` մահացել են օդանավի ներսում ստացած այրվածքներից ու այրվող նյութերի  հետևանքով  թունավորումից:

 

 

 

 

 

 

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply