ԱՄՆ-ն հեռանում է Աֆղանստանից. Օբաման վերընտրվելու հավանականությունը մեծացնում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2011 18:59

Հակառակ մի շարք ռազմական խորհրդատուների առաջարկությունների, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում մնա մինչև  2013-ի վերջը, Օբաման հայտարարել է, որ եկող տարվա աշնանն արդեն 30 հազար զինծառայող դուրս կբերվի երկրից: Առաջին փուլով ` մինչև 2011-ը, տուն կվերադառնա 410 հազար զինվոր, իսկ եկող տարվա սեպտեմբերին` ևս 20 հազարը: Հաջորդ տարի ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են ու այս փաստը լուրջ  օժանդակություն է Օբամայի երկրորդ ժամկետ վերընտրվելու համար: “Հանրապետականները”  դժվար թե քննադատեն նախագահին  “նախընտրական հնարքը” բանեցնելու համար, քանի որ Աֆղանստանում պատերազմն ամերիկացիներին չի “ոգեշնչում, իսկ Բեն Լադենի ոչնչացումը թույլ է տալիս հաղթական վերջակետ դնելու:

 

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply