Տատիկն այն աշխարհից հետ եկավ` մազերի հետևից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2011 18:11

Տարեց կինը, որի սիրտն  ուժեղ նոպայից հետո այլևս չէր բաբախում ու չէր շնչում, կյանք վերադարձավ` “մահից” կես ժամ հետո, որ իր ապշած հարազատներին հարցնի, թե որտեղ են իր մազերը: Դեպքը կատարվել է բիրտանական հիվանդանոցներից մեկում, որտեղ  միսիս Մաքդոնալդին համարեցին մահացած ու շտապեցին հրաժեշտ տալ նրան: Հանկարծ կինը հրաշքով կենդանացավ:

Ինչպես բացատրել են ապշահար բարեկամները, այդ թվում և ամուսինը, տատիկի խոպոպները նրանք շտապ կտրել են, որ հնարավորություն ունենան հավերժ պահելու սիրելիի մասունքը: Տատիկն , իհարկե, հիացած չէր այդ որոշումով, էլ չասած` նոր կարճ սանրվածքով, սակայն մի բան է մխիթարում նրան, որ դեռևս ժամանակ ունի հարազատների ներկայությունը վայելելու:

 

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply