Ամստերդամի դատարանը թույլատրել է ղուրանի համեմատությունը Հիտլերի աշխատությունների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2011 16:45

Ամստերդամի դատարանը հունիսի 23-ին արդարացրել է  “Ազատության կուսակցության” առաջնորդ Գեերտ Վիլդերսին, ով մեղադրվում էր մահմեդականների զգացմունքները վիրավորելու  ու միջկրոնական թշնամություն բորբոքելու համար: Դատավորը Վիլդերսի հայտարարությունը “քաղաքական բանավեճերի շրջանակներում” թույլատրելի է համարել: Աղմուկն առաջացել է 2006-2008 թթ, երբ նա սուր արտահայտություններ է արել  իսլամի  ու դրա կոմնակիցների հասցեին: Մասնավորապես, իր ելույթներից մեկում նա ղուրանը համեմատել է Հիտլերի “Իմ պայքարի” հետ: Մեծ արձագանք է ունեցել նաև նրա կարճամետրաժ ֆիլմը, որ նկարահանվել է 2008-ն ու ապացուցել, որ իսլամն ըստ էության  ահաբեկիչների կրոնն է: Դատարանն իր որոշումը մեկնաբանում է հետևյալ կերպ.” Չնայած հայտարարությունն իր բնույթով աղմկահարույց է, այնուամենայնիվ, այն չի կարելի գնահատել իբրև միջկրոնական թշնամություն հրահրող”:

 

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply