«Մանկական եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան նախընտրական փուլի դիմումների ընդունման վերջանաժամկետը հուլիսի 20-ն է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 23, 2011 16:39

«Մանկական եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի դիմումներն ընդունվում են: Վերջնաժամկետը սահմանված է մինչեւ 2011թ. hուլիսի 20-ը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հանրային Հեռուստաընկերության տնօրենի խորհրդական Գոհար Գասպարյանը, մրցույթին իրավունք ունեն մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:

Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի միայն հայերեն, իսկ տեւողությունը’ 2 րոպե 30 վայրկյանից մինչեւ 2 րոպե 45 վայրկյան: Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը: Երգի ստեղծման գործում ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները, եւ եթե նրանք չեն հանդիսանում հիմնական կատարողներ, այնուամենայնիվ, պետք է մասնակցեն երգի կատարմանը, որպես բեկ վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ:

Գ. Գասպարյանը նշեց, որ կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Ձայնագրված բեկ-վոկալները «Մանկական Եվրատեսիլ»-ում թույլատրելի են:

 

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply