Սիամյան երկվորյակների հայրն աղերսում է սպանել իր երեխաներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 23, 2011 16:02Տղամարդն աղաչում է Հնդկաստանի իշխանություններին իր` գլխով սերտաճած 15-ամյա
աղջիկներին ազատել տառապանքներից: Սաբահ ու Ֆարահ Շաքիլներն ծնված օրվանից հաշված արդեն 15 տարի ապրում են հոգեվարքի մեջ: Աղջիկների գանգերը կպած են, ինչը սարսափելի գլխացավերի պատճառ է: Առաջ երկվորյակներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիմա հայրն այդքան ծախսեր իրեն չի կարող թույլ տալ, քանի որ ամսական վաստակում է 105 դոլար: Բնականաբար, գումարը բավարար չէ մեծ ընտանիքի կարիքների համար (8 շունչ, էլ չասած թանկարժեք բուժմիջամտությունների մասին ): Հայրը կառավարությանը խնդրում է էվթանազիայի իրավունք տալ, որպեսզի աղջիկներին ազատի տառապանքներից: «Նրանք ցանկանում են ապրել բոլորի նման, բայց ստացվել է այնպես, որ նրանք ընդամենը ցավից բղավում են»: Հիմա աղջիկների ճակատագիրը կախված է իշխանությունների որոշումից: Բազմաթիվ անալիզներից հետո բժիշկները հանգել են այն եզրակացության, որ աղջիկներին անջատել անհնար է. նրանք ունեն 2 երիկամ, 2-ն էլ` Ֆարահի մարմնում: Նրանց իրարից լրիվ անջատելու համար 6 վիրահատություն է պահանջվում, ընդ որում ոչ մի երաշխիք չկա, որ երկուսն էլ կենդանի կմնան: Երկամների պատճառով աղջիկները ուժահատվել են ու կորցրել նորմալ կյանքի հույսը:






Facebook
Tweet This
Email This Post
