Գագիկ Հարությունյան. «Սերժ Սարգսյանի` ԵԽԽՎ-ում ելույթն ամենախաղաղասիրականն էր»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2011 15:54

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի’ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ելույթն ամենախաղաղասիրական ելույթներից էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը’ հույս հայտնելով, որ Կազանում հայ-ադրբեջանական կողմերը կգան խաղաղասիրական համագործակցության:

Դովիլյան հայտարարությունից հետո, ըստ փորձագետի, Ադրբեջանն առավել զուսպ է դարձել: «Նվազել է դիպուկահարների ակտիվությունը սահմաններում. այո’, կրակում են, բայց զոհեր չկան, որը հայկական կողմի ադեկվատ պատասխանի եւ ընդհանուր խաղաղասիրական’ ուժի չկիրառման ձգտումով է պայմանավորված»,- ասաց Գ. Հարությունյանը’ շեշտելով, որ եթե հայկական կողմը զիջի ազատագրված տարածքները, ապա կլինի շատ ավելի խոցելի վիճակում եւ պարտադրված կլինի գնալ նոր զիջումների:

Գ. Հարությունյանի խոսքով’ Արցախի’ Ադրբեջանի կազմում լինելը ոչ թե քաղաքական անհարմարություն է, ինչպես ընկալում են այլ տերություններ, այլ’ առաջին հերթին լինել-չլինելու հարց:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս անգամ նախագահների հանդիպումից առաջ հուզումն առավել մեծ է, փորձագետը դա բացատրեց աշխարհաքաղաքական անկայունությամբ եւ, որ բոլոր երեք նախագահներն էլ եկող տարի ընտրական խնդիրներ ունեն:

 

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply