ՀՅԴ-ն «չի խանդում» իշխանություն- ՀԱԿ երկխոսությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 23, 2011 15:50
Դաշնակցությունը ողջունում է իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ այնպիսի հարաբերությունները, որոնց հետեւանքով կբացառվի ներքաղաքական լարվածությունը: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը’ անդրադառնալով իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությանը:
«Ողջունում ենք ցանկացած նմանատիպ գործընթաց, եւ որեւէ «խանդի» տեսարան այստեղ ՀՅԴ-ի կողմից լինել չի կարող»,- հավաստիացրեց Հ. Կարապետյանը’ կարեւորելով, որ այդ երկխոսությունը երբեւէ գաղտնիության բնույթ չկրի:
ՀՅԴ-ն չի ընդունում գաղտնի բանակցությունները, քանի որ ըստ Հ. Կարապետյանի’ գաղտնիության պայմաններում ձեռք բերված պայմանավորվածությունները ժողովրդի շահերից չեն բխում: «Այսինքն’ իշխանության եւ ընդդիմության միջեւ բոլոր պայմանավորվածությունների մասին պետք է հասարակությունն իմանա, որոնք կարող են լինել սոցիալ-տնտեսական, քաղաքական բնույթի»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավորը: Վերջինս չցանկացավ կանխատեսումներ անել երկխոսության վերաբերյալ’ խորհուրդ տալով հանրապետության նախագահի’ այս առումով արված հայտարարությունից հետո սպասել ՀԱԿ-ի դիրքորոշմանը:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
