Բրիտանիայում պատրաստվում են գարեջրի ապակե գավաթները փոխարինել պլաստիկ բաժակներով

Օրվա լուր | | August 26, 2009 17:40

090825183903_pint226p

Բրիտանիայի ՆԳՆ-ի տվյալներով` ամեն տարի միայն Անգլիայում և Ուելսում 5.5 հազար մարդ տուժում է ապակե բաժակներով և շշերով հարձակումներից: Այդ իսկ պատճառով նախարարությունը որոշել է պանդոկներում գարեջրի ապակե գավաթները փոխարինել պլաստիկ բաժակներով:

BBC-ին հաղորդում է, որ գարեջուր արտադրող ընկերությունները մեծ կասկածանքով են արձագանքել ՆԳ նախարարության այս գաղափարին, որովհետև անգլիական պանդոկներում դարերով եկած սովորություն է կենացներ ասել, ինչպիսիք են «Ուռաա, կեցցենք մենք», «Առողջ լինենք» և ապակե բաժակներն իրար խփելուց հետո խմել գարեջուրը:

«Դիզայներական խորհուրդ» ոչ պետական կազմակերպության հասարակայնության բաժնի ղեկավար Նայջել Քեմբլը համաձայնել է Ներքին գործերի նախարարության մտահոգության հետ:

«Ապակե բաժակները հաճախ օգտագործվում են հարբած կռվարարների կողմից, և պետք է որևէ բան անել այս կապակցությամբ: Տարեկան 87.000 նման դեպքեր են լինում, ընդհանուր առմամբ ավելի քան 100 միլիոն ֆունտ է ծախսվում բժշկական, ոստիկանական, դատական պրոցեսների վրա»,- ասել է Քեմբլը:

Անգլիայի Գարեջրի և պանդոկների ասսոցիացիայի ներկայացուցիչ Նիլ Ուիլյամսը համոզված է, որ ապակե պաժակները պլաստիկե բաժակներով փոխարինելը բավական դժվար կլինի:

«Մենք չենք ողջունում այն գաղափարները, որոնք կտանեն պանդոկներում սպասարկման որակի վատացմանն ու կմեծացնեն պանդոկների ծախսերը: Շաբաթական 52 պանդոկ է փակվում Անգլիայում և մենք դեմ ենք այդ գաղափարին, քանի որ այն կդժվարացնի մեր աշխատանքը»,-ասել է Ուիլյամսը:

Դիտվել է 1761 անգամ:
Print Friendly

Leave a Reply