Օբամա. «ԱՄՆ-ը աչք չունի Իրաքի նավթի վրա»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2009 19:06

obama1Բարաք Օբաման իսլամական աշխարհի հետ հարաբերություններում նոր շրջանի մեկնարկ է ազդարարել` նշելով, որ այդ առնչություններում այժմ չափազանց լարվածություն է տիրում: «ԱՄՆ-ը և իսլամը թշնամական հարաբերություններում չեն, անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող հակասությունները: Վաշինգտոնի և իսլամական աշխարհի հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա»,-հայտարարել է Օբաման, ով տարածաշրջանային այցով ժամանել է Եգիպտոս: Կահիրեի համալսարանից իսլամական աշխարհին ուղղած կոչում ԱՄՆ նախագահը հորդորել է աշխարհին ներկայացնել իսլամի «ճիշտ պատկերը»` միաժամանակ պայքարելով ծայրահեղականության և ֆանատիզմի դեմ: Օբամայի ելույթում մեծ տեղ է հատկացվել Աֆղանստանում ամերիկյան զինուժի գործողությունների, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության, ինչպես նաև Իրաքից ամերիկյան բանակի դուրսբերման ժամկետի մասին: «Մեր զորքերը դուրս կգան Իրաքից` ըստ սահմանված ժամանակացույցի: ԱՄՆ-ը աչք չունի այդ երկրի նավթային հարստության ու տարածքների վրա»,-ասել է Օբաման:

Al-Jazeera

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply