«Բազմազբաղ» պատգամավորների աշխատանքայի նստաշրջանն ավարտվեց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2011 15:19

Ազգային ժողովն այսօր ավարտեց հունիսի 21–23–ի արտահերթ նստաշրջանը:

ԱԺ նախագահը «բազմազբաղ» պատգամավորներին հրավիրեց դահլիճ` քվեարկություն կատարելու:

Պատգամավորները  73 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեցին «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքը:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին»օրենքը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 72 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ձայների 87 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

 

 

 

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply