Նաոմի Քեմփբլի սպորտային ավտոմեքենան կփոխանցվի Հաիթիի երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2011 14:49

Օլիգարխ Դորոնինն ու թոփ մոդել Քեմփբլը որոշել են օգնել երկրաշարժի հետևանքով տուժած փոքրիկ  անօթևան երեխաներին` նվիրաբերելով իրենց  Lotus-ը:

Շքեղ սպորտային Lotus Evora-ն  միլիարդատեր Վլադիմիր Դորոնինինն է` համատեղությամբ նաև Նաոմիինը ( Դորոնինը նրա բոյֆրենդն է): Ավտոմեքենան կվաճառվի Լոնդոնի աճուրդներից մեկում: Ստացված ողջ հասույթը կծառայի  Հաիթիի 2010-ի հունվարի երկրաշարժից տուժածներին: Հենց այն ժամանակ է Դորոնինը ձեռք բերել  հատուկ թողարկման սպորտային ավտոմեքենան` «Նաոմին Հաիթիի  համար» անվամբ:

Ավտոմեքենան գնվել է կեսմիլիոն դոլարով, ևս կես մլն էլ  գործարարը ծախսել է  արտադրողից հատուկ անիվներ ձեռք բերելու համար: Աճուրդը տեղի է ունենալու հունիսի 22-ին` Լոնդոնում:

 

 

Դիտվել է 1638 անգամ:
Print Friendly

Leave a Reply