Հոլիվուդյան աստղերին մերկացրել են խարդախության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2011 14:19

Դերասաններին բռնել են  մեծ խաղադրույքներով  պոկերի անօրինական  խաղի ժամանակ:

Բևեռլի Հիլզի ներդրումային հիմնադրամի կառավարիչ Բրեդ Ռուդերմանը 300 հազար դոլար է տարվել Մագուայերին  («Սարդ-մարդու» գլխավոր դերակատար):

ԿՀՎ-ի հետաքննությամբ պարզվել է, որ «Ruderman Capital Partners»-ի գլխավոր տնօրենը հիմնադրամի գումարից ավելի քան 25 մլն  դոլար է պարտվել  ընդհատակյա խաղի ժամանակ, որն անց է կացվել շաբաթական 2 անգամ` «Four Seasons» հյուրանոցի համարներում:

«Գաղտնի հասարակության» անդամներից են Բեն Աֆլեկը, Դի Կապրիոն, Մեթ Դայմոնը, ինչպես նաև Նիկիտա Կասավետեն ու Պերիս Հիլթոնի նախկին ընկեր Ռիկ Սալոմոնը: Վերջինիս առանձնատանը նույնպես հաճախ էին խաղում: Ի դեպ այդ առանձնատունը Սալոմոնը գնել է Պերիս Հիլթոնի սեքս-տեսանյութի վաճառքից  ստացված գումարով:

Աստղերը ծածկանունների համակարգ են կիրառել, իսկ ակումբի մուտքը  պահպանվել է զինված մարդկանց կողմից:

Մինչ Ռուդերմանը 6 տարի բանտում կնստի  ֆինանսական մեքենայությունների համար, փաստաբանները հիմնադրամի անդամների գումարները մասամբ կվերադարձնեն` աստղային խաղամոլների տուգանքների հաշվին:

 

 

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply