Ղազախստանում «բուլ- կատուն» կծել է 4 մարդու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 23, 2011 13:44
Ղազախստանի արևելյան շրջանի Ժարիկ գյուղում կատուն ուժեղ կծել է տեղացի չորս բնակչի: Տեղական արտակարգ իրավիճակների հաղորդագրության համաձայն `սկզբից կենդանին հարձակվել է 54 տարեկան կնոջ վրա, ով բակում լվացք էր փռում , հետո հարձակվել է նրա հարևանի վրա, որից հետո կծել է երկու անցորդի:
Մարդկանց վերքերը այքան խորն էին, որ դեպքի վայր է ժամանել բժիշկ վիրաբույժը: Տուժածներին տարել են շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», անվտանգությունից նկատառումներով, մինչ վերջնական անալիզների պատասխանը, տուժածները մեկուսացվել են մարդկանցից:
Դեպքի վայր է եկել նաև հատուկ ինֆեկցիաների գծով վարակաբանը և շրջանի անասնաբուժը:
Կատվին ուղղարկել են շրջանային լաբորատորիա ` կատաղության անալիզի:






Facebook
Tweet This
Email This Post
