Ամառ. շոգ, առողջություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 25, 2011 7:00

Ողջ տարին անհամբերությամբ ենք սպասում ամռանը: Բոլորս էլ ձմռանը գեթ մեկ անգամ բացականչել ենք` «Երբ է ամառը գալու»: Սակայն, ամեն ամառ էլ հասկանում ենք, որ դժվար է լինելու ու տարեցտարի ավելի ու ավելի դժվար է լինում ամռանը դիմանալը: Յուրաքանչյուր օր չգիտես ինչի սպասել. մերթ մրսում ենք, մերթ էլ խեղդվում տապից: Այդ բնական վայրիվերումներին դիմանալու համար կարելի որոշ սրբագրումներ մտցնել մեր կենցաղում, հետևենք մի քանի խորհրդի, որ ամառը մեզ բավականություն պատճառի.

խորհուրդներ

1.Գուցե տարօրինակ թվա, սակայն  ամռանը ջուրը չարաշահել չի կարելի: Հեղուկի մեծ քանակը ծանրաբեռնվածություն է ստեղծում երիկամների համար: Մեզի հետ օրգանիզմից դուրս են գալիս էլեկտրոլիտներ ու աղեր: Էլ չասած, որ հնարավոր է ճնշման  տատանումներ առաջանան:

Որքան ջուր է հարկավոր խմել. օրվա նորմը որոշելու համար  մարմնի յուրաքանչյուր կգ-ի դիմաց 30 մլ ավելացրեք. ինչ որ ստացվի, դա  էլ կլինի օրգանիզմին անհրաժեշտ ջրի   օրաբաժինը: Սակայն չի նշանակում, որ այդ քանակը միանգամից պետք է պարպեք. խմեք ոչ մեծ չափաբաժիններով, կում առ կում:

2. Շոգին քաղցր ու սառն ըմպելիքներ մի օգտագործեք, քանի որ բոլոր այդ ըմպելիքները մեծ քանակով շաքար են պարունակում, կնշանակի,  կառուցվածքը վտանգված է: Եթե դուք օրական ինչ որ քանակով քաղցր ըմպելիք եք օգտագործում, նշանակում է կիրառում եք դյուրամարս շաքար, բացի այդ սառը հյութերը կարող են անգինայի պատճառ դառնալ ու թուլացնել իմունիտետը: Դրա համար ճիշտ է սենյակային ջուր խմելը, իսկ քաղցր ըմպելիքները փոխարինեք թարմ  ճզմած մրգահյութով:

3. Պինդ ուտելու կողմնակիցները լավ կլինի փոխեն  սովորությունը. օրաբաժնում զգալի մաս պետք է կազմեն մրգերն ու բանջարեղենը: Ոչ մի տապակած ու ապխտած ուտելիք: Իսկ ջրիկ ուտելիքներից շատ լավ հագեցնում ու զովացնում է մածնաբրդոշը:

4. Ֆիզիկական ակտիվությունը լավ է, սակայն շոգին այն կարող է բառիս բուն իմաստով` սպանել. չէ՞ որ ջերմափոխանակությունն ավելանում է 5 անգամ: Մի ելք կա. կամ պետք է պարապմունքները տեղափոխել օդափոխվող դահլիճներ կամ էլ հրաժարվել պարապմունքներից, մինչև շոգերը կոտրվեն:

5. Փողոցում անտանելի շոգ է, իսկ տանն ունեք  օդափոխիչ: Սակայն հաճախ դրանք ոչ թե փրկություն են, այլ վնաս, մրսելու ու հիվանդանալու վտանգ: Ուստի հիշեք, որ դրսի ու ներսի ջերմության տարբերությունը պետք է առավելագույնը 10 աստիճան լինել: Ու տուն վերադառնալով անմիջապես օդափոխիչի մոտ մի նստեք: Սկզբում «հովացեք», ապա հետո, ցանկության դեպքում նոր միայն կարող եք օդափոխիչն աշխատեցնել:

6. Հնարավորության դեպքում տնից կամ շենքից դուրս մի եկեք ժամը 9-18-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ դա համընկնում է   արեգակնային ակտիվության շրջանի հետ: Եթե ստիպված եք այդ ժամերին փողոցում գտնվելու, ապա հագնվեք թեթև, ավելորդ չէ գլխարկը, որն արեգակի ուղիղ կիզիչ  ճառագայթներից կպաշտպանի ձեզ:

7. Ամառը ջրային պրոցեդուրաների ժամանակն է: Լողափ, ջրավազան, ջրաշխարհ, դրանք կարելի է իրավամաբ ամառվա համար դրախտավայրեր համարել: Սակայն սա ևս անվտանգ չէ. լսե՞լ եք, գիտե՞ք ինչ է  օտիտը, ավելի պարզ` ականջի բորբոքումը: Բժիշկները կատակով օտիտն այլ կերպ անվանում են «լողորդի ականջ»: Լողալու ժամանակ ջուր է լցվում  ականջի մեջ, իսկ խոնավ միջավայրը նպաստում է ականջի բորբոքմանը: Դրա համար օգտվեք լողագլխարկներից:

8. Քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ նույնպես պետք է ծայրահեղ զգույշ լինեն: Արյան բարձր ճնշում ունեցողնե՛ր, հետևեք ձեզ   բուժող բժշկի խորհուրդներին, դեղորայքի չափաբաժնի շուրջ, քանի որ  շոգին ճնշումն անկայուն է դառնում: Սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ անձինք պետք է ձեռնպահ մնան շարժողական ակտիվությունից:Կաթված տարած մարդկանց նույն խորհուրդն է տրվում: Բացի այդ,  միօրինակ աշխատանքից հեռու մնացեք ու գլուխը կախած դիրքից  խուսափեք:

Ու վերջում, զավեշտական է, սակայն ամառվա տապին երազում ենք ձյունառատ ձմեռվա մասին:  Սակայն, որքան էլ ամառը շոգ լինի, միևնույն է, պետք չէ մոռանալ, որ ամեն լավ ու վատ բան վերջ ունի. մեկ ամիսն  արդեն անցել է:

 

Դիտվել է 2624 անգամ:
Print Friendly

Leave a Reply