Միլանում գտել են Էվիտայի զարդերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2011 13:21

Ոստիկանական  շրջայցերի ժամանակ  Միլանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է  Արգենտինայի նախկին առաջին տիկին Էվա Պերոնի  թանկարժեք զարդը:

Այն գողացել էին իսպանական  անտիկվար խանութից 2009թ.: Գողերը ներկայացել են որպես արաբական շեյխեր`իբր զարդերը գնելու նպատակով: Նրանց հետաքրքրել  էր   ադամանդե թագը,օղերը և մատանին. ընդհանուր արժեքը կազմել է 10 միլիոն եվրո: Ոստիկանությունը արդեն բռնել է մի քանի հանցագործի

Էվա Պերոնը  կամ Էվիտան դիկտատոր Խուան Պերոնի կինն էր, ով ղեկավարել է Արգենտինան 20-րդ դարի կեսերին:

Միչև ամուսնությունը  Էվան հայտնի էր որպես դերասանուհի , իսկ հետո կարևոր դեր խաղաց քաղաքականության մեջ ` փաստացի դառնալով իր ամուսնու խորհրդատուն: Նա վախճանվել է 1952թ. 33 տարեկանում քաղցկեղից:

 

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply