Սրճաշոկոլադային մուսս

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 23, 2011 10:57

Մուսս

Ի դեպ, մուսս բառն առաջացել է ֆրանսերեն mousse բառից ու նշանակում է ` փրփուր: Սրանից կարելի է հետևություն անել, որ մուսս ստանալու համար բոլոր մթերքները պետք է լավ մանրացվեն, այնուհետև անհրաժեշտ է հարել մինչև փրփուրի վերածվելը ու համասեռ զանգված ստանալը: Այս փրփրային վիճակը երկար պահպանելու համար ավելացնում են դոնդող կամ ձվի սպիտակուց: Հիմնական բաղադրիչներից բացի կարելի է ավելացնել սերուցք, կաթ, կարագ ու համեմունքներ:

Սրճաշոկոլադային մուսս

Բաղադրությունը

դառը շոկոլադ` 100 գ

կաթնային շոկոլադ` 100 գ

սուրճ (ցանկալի է էսպրեսո) 60 մլ

ձու (դեղնուց) 5 հատ

շաքարափոշի` 100 գ

սերուցք` 125 մլ

շոկոլադափոշի կամ կակաո` 50 գ:

Պատրաստման եղանակը

Շոկոլադը մանրացնել ու ջրային գոլորշու վրա հալեցնել, ավելացնել սուրճն ու խառնել, ապա թողնել սառչի: Դեղնուցը 50 գ շաքարի հետ խառնել, ապա դրանով ցողել հեղուկ շոկոլադն ու լավ խառնել: Սերուցքը նույնպես լավ հարել ու խառնել կրեմի հետ: 50 գ շաքարափոշին սպիտակուցի հետ հարել ու զգուշորեն խառնել կրեմի հետ: Ստացված զանգվածը ապակյա ամանների մեջ լցնել ու վրայից շոկոլադի փոշի կամ կակաո ցանել, ծածկել ու 3 ժամ դնել սառնարանը:

 

Դիտվել է 2178 անգամ:
Print Friendly

Leave a Reply