Այրվել են խոտածածկ տարածքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 23, 2011 12:41
Հունիսի 22-ին`ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գաջեգործների 2-րդ փողոցում` նախկին կարի ֆաբրիկայի հարակից տարածքում : Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.03-ին, մարվել` 14.01-ին: Այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք:
Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Արարատի մարզի Հովտաշատ գյուղում` 1500 քմ, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 27 շենքի հարակից տարածքում՝1000 քմ, Ջանիբեկյան փողոցի հարակից տարածքում՝ 3200 քմ, Հաղթանակ թաղամասում` չգործող ՛՛Շահումյան՛՛ թռչնաֆաբրիկայի հարակից տարածքում՝ 3 հա և երկու շինությունների տանիքները, ընդհանուր` 150 քմ մակերեսով, Մյասնիկյան պողոտայում` ՛՛Ռիցար՛՛ հյուրանոցի հարակից տարածքում՝ 3000 քմ, Սեբաստիա փողոցում` ՛՛Լույս աստղ՛՛ բենզալցակայանի հարակից տարածքում՝ 2,500 քմ, Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում՝ 2000 քմ, ՛՛Պոլիվենիլացետատ՛՛ գործարանի հարակից տարածքում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Դաշտ գյուղում՝2000 քմ, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 8-րդ կմ-ի հարակից տարածքում՝ 5 հա, Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Արարատի մարզի Նորաբաց գյուղում՝1000 քմ մակերեսներով և հանրապետության մի շարք այլ շրջաններում: Հրշեջ- փրկարարների ուժերով բոլոր հրդեհները մարվել են:
Նույն օրը՝ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.39-ին, մարվել`18.22-ին: Այրվել է 400 հակ անասնակեր:






Facebook
Tweet This
Email This Post
