Մամիկոնյանց փողոցի բնակիչը կախվել է ավտոտնակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 23, 2011 12:30

Հունիսի 22-ին`ժամը 22.38-ին քաղաքացի Ժ.Հակոբջանյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում` ավտոտնակի մեջ ինքնասպան է եղել (կախվել է) իր տղան. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, դուրս բերվել 1972 թվականին ծնված Վահե Հակոբջանյանի  դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

 

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply