Մարմնավաճառները տեսանկարահանել են իրենց հաճախորդներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 23, 2011 11:48
Օպերատիվ խմբի աշխատակիցները ՌԴ մայրաքաղաքում «վնասազերծել» են մի ինտերնացիոնալ հասարակաց տուն, որը , ինչպես պարզվեց, զինված էր լրտեսական տեխնիկայով:
Այս տանն աշխատել են ռուսներ, ուկրաինացիներ, ասիացիներ և նույնիսկ աֆրիկացիներ: Երեքսենյականոց բնակարանը զինված էր գաղտնի տեսադիտման տեսախցիկներով: Հաճախորդների նկարահանումը սկսվել է դռան շեմից: Ընդ որում, տեսախցիկները միացվել են ավտոմատ կերպով. զգայուն են շարժումների նկատմամբ:
Աղջիկների արարքը մերկացնելու նպատակով օպերատիվ աշխատակիցներից մեկը ներկայացել է որպես հաճախորդ: Ընտրված աղջիկը համաձայնել է` վճարովի սիրո դիմաց մեկ ժամի համար պահանջելով 3 հազար ռուբլի: Ընդ որում, աղջիկն իսկույն գումարը «մուտքագրել» է չհրկիզվող պահարանի փոստանցքից , որը կարող էր բացել միայն թվային կոմբինացիայից տեղյակ մեկը:
Այս հիմնարկում դաժան օրենքներ են տիրում. փոքր իսկ մեղքի համար նշանակվել է տուգանք: Օրինակ` մուտքի դուռն ինքնակամ բացելու դեպքում սիրո քրմուհիները նույն պահարան են մուտքագրել հինգա հազարական ռուբլի` սեփական խնայողություններից:
Նույնիսկ մշտական հաճախորդների առջև դուռը բացել է հիմնարկի տերը: Հաճախորդներ հավաքագրել են ինտերնետի միջոցով: Անկողնային խաղերից նվաղած հյուրերին առաջարկվել են հարմարավետ միջոցներ ու պայմաններ. ալկոհոլ և նույնիսկ խթանիչներ: Բնականաբար, տեղում` իմպրովիզ-խանութում ամեն ինչ վաճառվել է հաճախորդին վայել գներով:
Գործը բացահայտվել է հոգնած հարևանուհու շնորհիվ. աղջիկներն օրվա ընթացքում քնել-հանգստացել են, իսկ գիշերը սկսվել է բուռն կյանքը: Հարևանուհին էլ չի կարողացել այդ գիշերային աղաղակներից հանգստանալ: «Մենք ոչինչ չունենք ազատ սեռական հարաբերությունների դեմ: Սակայն, երբ նրանց հաճախորդները գիշերը 2-ին զանգում են քո դուռը ու դոմոֆոնի մեջ գոռում` բացիր դուռը, ողջ Մոսկվան քեզ համար եմ կտրել-անցել, համաձայնեք, դժվար թե դա մեկին դուր գա»,- ասել է հարևաններից մեկը:
Այժմ ոստիկանները պետք է դիտեն 6 ամիս շարունակ նկարահանված տեսանյութը. գուցե օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող դեմքեր տեսնեն:






Facebook
Tweet This
Email This Post
