Ռիհաննային ծեծելու համար Քրիս Բրաունը դատապարտվել է պայմանական ազատազրկման

Օրվա լուր | | August 26, 2009 15:40

artchrisbrownsentencingpool 21-ամյա հանրահայտ երգչուհի Ռիհաննային ծեծելու համար նրա բոյֆրենդը`փոփ-երգիչ Քրիս Բրաունը, երեկ դատապարտվել է հինգ տարի պայմանական ազատազրկման: Ընդ որում երգիչը պետք է 1.400 ժամ անցկացնի ուղղիչ աշխատանքներ կատարելով:

20-ամյա Բրաունը ձերբակալվել էր փետրվարի 8-ի վաղ առավոտյան` Ռիհաննայի հետ ունեցած վեճից հետո:

Ոստիկանական քննությունը պարզել է, որ դրանից առաջ Ռիհաննայի նկատմամբ Բրաունի կողմից բռնության ևս երկու նախադեպ է եղել:

Անցած երեքշաբթի, CNN-ը ստացել է պայմանական ազատազրկման հաղորդագրությունը, որում ասվում է, որ առաջին անգամ Բրաունը ծեծել է Ռիհաննային Եվրոպայում 2008թ. դեկտեմբերին:

Հաջորդ «հարձակումը» Ռիհաննայի վրա տեղի է ունեցել հունվարին. վեճը սկսվել է ավտոմեքենայում, որի արդյունքում Բրաունի Range Rover մակնիշի մեքենան վթարի է ենթարկվել:

Գործը վարող Լոս Անջելեսի դատավոր Պատրիսիա Շնեգի կայացրած վճռով Բրաունը մինչև 2014 թ. պետք է 50 յարդ հեռու մնա Ռիհաննայից:

Ռիհաննան, ում իսկական անունն է Ռոբին Ռիհաննա Ֆենտի, երեկ դատին չի ներկայացել: Փետրվարին վեճից ու ծեծկռտուքից հետո վնասվել էին Ռիհաննայի երեսն ու գլուխը, ինչպես նաև ձախ ձեռքը:

Բրաունն իր անձնական վեբ-կայքում անցած ամիս հարապարակավ ներողություն է խնդրել Ռիհաննայից:

«Ես հազար անգամ Ռիհաննային ասել եմ և այսօր էլ ասում եմ`ես իսկապես…իսկապես ցավում եմ և ներողություն եմ խնդրում արածներիս համար…Այն, ինչ որ ես արել եմ, անընդունելի է, միայն կարող եմ խնդրել, որ նա ների ինձ…»,-ասել է Բրաունը:

Դիտվել է 1650 անգամ:
Print Friendly

Leave a Reply