Երեք մեդալ` նույն օրը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 23, 2011 11:36

Սերբիայում ընթացող  ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանին  հաջող հանդես եկավ մրցումների երկրորդ օրը՝  նվաճելով երեք մեդալ։ 55 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի արժանացավ Մաթևոս Սարոյանը, 66 կգ քաշայինների`  Գրիգոր Գրիգորյանը։ 74 կգ քաշայիների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Վահե Թամրազյանը, ով եզրափակչում պարտվեց վրացի Դաթո Մարսագիշվիլիին։ Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 5-րդն է։

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply