Հանրապետությունում 44 ընկերություն զբաղվում է քարի, ավազի եւ կավի արդյունահանմամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2011 11:25

Հայաստանի Հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ քարի, ավազի եւ կավի արդյունահանմամբ զբաղվել են 44 կազմակերպություններ, որոնք 2010թ-ին թողարկել են 3 հազար 905 մլն դրամի արտադրանք: 2009թ-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 11,9%: Իրացվել է 3 հազար 908 մլն դրամի արտադրանք, որից արտահանվել է 1016 մլն դրամինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչությունից, նշված կազմակերպություններից գեղազարդային եւ շինարարական քարերի արդյունահանմամբ են զբաղվել 19 կազմակերպություններ, որոնք 2010թ-ին թողարկել են 1206 մլն դրամի արտադրանք: Իրացվել է 1187 մլն դրամի արտադրանք, որից արտահանվել է 57,4 մլն դրամի’ ԱՊՀ երկրներ, իսկ 246 մլն դրամի’ այլ երկրներ: Ոլորտում աշխատել են 239 մարդ. աշխատանքի արտադրողականությունը կազմել է 2,04 մլն դրամ:

 

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply