Ուսումնամարզական հավաք` Սև ծովի ափին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 23, 2011 11:17

Երևանից Ուկրաինայի Ալուշտա քաղաք է մեկնել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը`գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ: Հայաստանի ըմբիշները երկու շաբաթ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ալուշտայում, որից հետո Հայաստանի 3 լավագույն ըմբիշները կմեկնեն Մադրիդ` Իսպանիայի մայրաքաղաքում հուլիսի 8-ին մեկնարկող հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գրան պրի»  մրցաշարին մասնակցելու:

Դիտվել է 630 անգամ:
Print Friendly

Leave a Reply