ՀՀ-ում գործում են 518 տաքսի կազմակերպություններ եւ 1358 անհատ տաքսիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 23, 2011 11:19
Հայաստանի ամբողջ տարածքում գործում են 518 լիցենզավորված մարդատար-տաքսի կազմակերպություններ եւ 1358 անհատ տաքսի-ծառայություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարոտւղար Սուսաննա Տոնոյանը, ընդհանուր առմամբ, ուղեւորափոխադրումներ են իրականացնում 7 հազար 912 տաքսի մեքենաներ:
Տրանսպորտի եւ կապի նախարության Տրանսպորտային տեսչության կողմից այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում թեթեւ մարդատար տաքսի- ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ կազմվել է 2 հազար 345 արձանագրություն, որից 1868-ը’ սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշերով փոխադրումներ իրականացնելու համար:
Նշված ժամանակահատվածում կազմված արձանագրությունների հիման վրա կայացված որոշումներով նշանակված վարչական տույժի կանխատեսվող գումարը կազմում է 28 մլն 255 հազար դրամ, իսկ սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած 391 անձանց նկատմամբ արձանագրությունների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ վարչական դատարաններ:






Facebook
Tweet This
Email This Post
