Վերապատրաստման դասընթացներ` Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների համար
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 23, 2011 11:08ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Քութայիսի քաղաքի Զ. Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: 32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են “Հայոց պատմություն”, “Հայոց լեզու”, “Գրականություն” առարկաներ և տարրական դպրոցում դասավանդող ուսուցիչների համար: Դասընթացներին մասնակցում են Ախալքալաքի, Ախալցխայի և Թբիլիսիի հայկական դպրոցների 92 ուսուցիչ: Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին, որին մասնակցել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմիի, Մառնեուլի, Թբիլիսիի և Ախալցխայի 100 ուսուցիչ:Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են երկու կողմերի համաֆինանսավորմամբ: