Նախկին նախարարը մեղադրվում է բռնաբարության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2011 10:59

Ֆրանսիայի  պետական ծառայության գծով նախկին պետքարտուղար Ժորժ Տրոնին պաշտոնական մեղադրանք են ներկայացրել` 2 կնոջ բռնաբարելու համար:

Դատական հայց Տրոնին ներկայացվել է 2011-ի մայիսին` Դրեվեյ քաղաքի քաղաքապետարանի 2 աշխատակցուհու կողմից, որը Տրոնը ղեկավարել է 1995-ին: Հայցատերերը հայտարարել են, որ Տրոնը  ոտնաթաթերի մերսման պատրվակով իրենց մղել է սեքսուալ հարաբերությունների: Մեկն  տուժող էլ հայց չի ներկայացրել, սակայն գործով վկա է համարվում, ում նկատմամբ նույնպես Տրոնը սեքսուալ բնույթի ոտնձգություններ է կատարել:

Կանայք հայտարարել են, որ Դոմինիկ Սթրոս-Կանի դեպքից հետո ոգևորվել են ու որոշել արդարությունը վերականգնել:

Տրոնի մեղքը ապացուցվելու դեպքում  նախկին պետպաշտոնյային 20 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply