«Հայպետհիդրոմետ». Առաջիկա օրերին Հայաստանի մի քանի մարզերում բավական ցածր ջերմային ֆոն կհաստատվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 23, 2011 10:48

Առաջիկա երեք օրերին տեղումներ Հայաստանի տարածքում սպասվում են միայն  Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Արցախում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Վերոնշյալ մարզերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, բավական ցածր ջերմային  ֆոն կհաստատվի։ Այսօր այդ շրջաններում ջերմաստիճանն արդեն նվազել է 7-9 աստիճանով, նույն ֆոնը կպահպանվի նաեւ առաջիկա օրերին։ Հանրապետության մնացած շրջաններում կգրանցվի առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կլինի նորմային մոտ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը կլինի 14-15, ցերեկը՝ 27-29 աստիճան տաքություն»,- ասաց Սուրենյանը։

 

Դիտվել է 2017 անգամ:
Print Friendly

Leave a Reply