Բարոզուն հույս է հայտնել, որ Կազանում նախագահները կկարողանան առաջընթաց գրանցել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 23, 2011 10:36
Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կկարողանան առաջընթաց գրանցել վաղը Կազանում կայանալիք հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Եվրոպական Հանձնաժողովի նախագահն ասել է այս մասին հունիսի 22-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո:
«Ես հայտնել եմ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին Եվրոպական Միության վճռական աջակցությունը: Ժամանակն է լրացուցիչ ջանքեր գործադրել` այսպես կոչված «հիմնարար սկզբունքների» համաձայնեցման ուղղությամբ: Բանակցությունները կսկսվեն 2 օրից, եւ հուսով եմ, որ կողմերը կկարողանան առաջընթաց գրանցել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, ստատուս քվոյի պահպանումը ընդունելի տարբերակ չէ», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:






Facebook
Tweet This
Email This Post
