ICG: Վատ կլինի, եթե Կազանի հանդիպումը անարդյունք լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2011 10:33

Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) Կովկասյան նախագծի տնօրեն Լոուրենս Շիթսն ասել է, որ «եթե վաղը Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը անարդյունք լինի, ապա դա շատ վատ կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա»:

 

«Այս հանդիպման հետ շատ հույսեր են կապում: Իհարկե, ցանկալի է, որպեսզի կողմերը փոխադարձ դրական քայլեր անեն եւ գնան անհրաժեշտ փոխզիջումների, սակայն դժվար է ասել` որքանով է դա իրական», – Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է Շիթսը:

Մեկնաբանելով Բաքվի հայտարարությունները այն մասին, թե «Կազանը կարգավորման վերջին հնարավորություն է», Լոուրենս Շիթսը ասել է, որ «սա շատ բարձրաձայն քաղաքական հայտարարություն է»:

«Սա վերջին հնարավորությունը չէ, բայց կարծում եմ, որ եթե Կազանի գագաթաժողովից հետո փոփոխություններ չլինեն, միջազգային հանրության ուշադրությունը ԼՂ խնդրի կարգավորման նկատմամբ կնվազի», – ասել է ICG-ի ներկայացուցիչը:

 

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply