Հաջողությունը մերոնց ուղեկից չէր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 22, 2011 20:40
Սերբիայի Զրենյանին քաղաքի մարզապալատում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները: Ցավոք, հաջողությունը մերոնց ուղեկից չի եղել: 60 կգ քաշային Նարեկ Սիրունյանը բավարարվել է 5-րդ հորիզոնականը զբաղեցնելով:74 կգ քաշայինների պայքարում Գևորգ Համբարձումյանը գրավել է 7-րդ տեղը: Իսկ 50 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը ճանաչվել է 10-րդը:






Facebook
Tweet This
Email This Post
