Մեկնարկել է ՀԱՊԿ զինավարժությունների առաջին փուլը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2009 15:43

odkb1Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբում սկսվել Է «Հավաքական անվտանգության ապահովման նպատակով ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի օպերատիվ հակազդման հավաքական ուժերի և զինվորական զորակազմերի պատրաստումն ու կիրառումը» թեմայով համատեղ համալիր զինավարժությունների առաջին փուլը:

Զինավարժություններն անցկացվում են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ղեկավարությամբ. զինավարժությունների շտաբը ղեկավարում Է ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ գներալ-լեյտենանտ Օլեգ Լատիպովը:

Լատիպովի խոսքերով` այս փուլում գնահատվելու է հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական և ռազմավարական իրադրությունը:

ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

Դիտվել է 1540 անգամ:
Print Friendly

Leave a Reply