Նոր համալրումներ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի` Ռալֆ Յիրիկյանի անվանական հավաքածուի ցանկում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2011 19:52

Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի և ՎիվաՍելՄՏՍի միջև ավանդույթ դարձած համագործակցության արդյունքում` ինստիտուտի հավաքածուն հարստացել է արժեքավոր նոր նյութերով ու թանգարանային արժեքներով

22-ը հունիսի, 2011թ. Երևան, Հայաստան: ՎիվաՍելՄՏՍը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի և ՎիվաՍելՄՏՍի միջև ավանդույթ դարձած համագործակցության արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի (ՀՑԹՒ) հավաքածուն հարստացել է արժեքավոր նոր նյութերով ու թանգարանային արժեքներով:

ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ, վերջին վեց ամսվա ընթացքում ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ: Մասնավորապես` Արևմտյան Հայաստանի պատկերներով և հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն, պատմական վավերագրեր` Մեծ Եղեռնը վերապրած հայերի նկատմամբ ցուցաբերված մարդասիրական օգնության մասին, հայ գաղթականներին պատկերող բնօրինակ լուսանկարներ, մինչև Ցեղասպանությունը արևմտահայ կյանքին վերաբերող իրեր, նամակներ, նամականիշներ, հայտնի հայկական ընտանիքների լուսանկարներ, ցուցադրական կարևոր նշանակություն ունեցող հնատիպ թերթեր: Նմուշների զգալի մասը հնարավոր է եղել հայթհայթել Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ հայր և որդի Օհաննես և Հրաչ Հանեսյանների օժանդակությամբ: ՙՇիրակ՚ տպագրատան սեփականատեր Հանեսյան ընտանիքը տարիներ շարունակ հավաքել է Ցեղասպանության փաստը վավերագրող արժեքավոր նյութեր, որոնք այսօր հասանելի են հանրությանը:

Վերոնշյալ թանգարանային արժեքների ձեռքբերումը խիստ կարևոր է թանգարանային արխիվն առավել հարստացնելու և նոր ցուցադրություններ կազմակերպելու համար: ՀՑԹԻ Ռալֆ Յիրիկյանի անվանական հավաքածուի նյութերն արդեն ներառվել են ՙՀայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը՚ թեմայով ժամանակավոր ցուցադրության մեջ:

ՙԱնցյալով ապրելը, անշուշտ, սխալ է: Այնուամենայնիվ, մեր երեխաների համար խաղաղ և ապահով կյանք ստեղծելու համար անհրաժեշտ է այսօր վերականգնել արդարությունը: Ամեն հայ պետք է իր պարտքը համարի մասնակցել այդ գործին` դրանով հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակված նախնիներին: Ինձ համար սա նաև անձնական պատասխանատվություն է իմ ընտանիքի առջև՚, – նշել է ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրենի աջակցությամբ, ՀՑԹԻն 2010-2011թթ. ընթացքում լույս ընծայեց ՙԿիլիկյան՚ մատենաշարի երեք հատորները, որոնք կարևոր օտար սկզբնաղբյուրներ են ներկայացնում 1909 թվականի Ադանայի կոտորածների մասին: Այդ հրատարակություններն են` Ժորժ Բրեզոլի ՙԱյստեղով թուրքերն են անցել՚ (ֆրանսերեն), Ֆերիման Դաքետի ՙԵրիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում՚ (անգլերեն), Ա. Ադոսիդեսի ՙՀայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները՚ (ֆրանսերեն և հայերեն):

Սկզբնաղբյուրային նշանակության այս մենագրությունները վաղուց վերածվել էին բիբլիոգրաֆիկ հազվագյուտ միավորների, և առաջացել էր դրանք վերահրատարակելու, կրկին շրջանառության մեջ դնելու անհրաժեշտություն:

Հարկ է նշել, որ Ռալֆ Յիրիկյանի մեկենասությամբ ձեռք բերված հնատիպ գրականությունն ըստ արժանվույն կներկայացվի Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շարքում` Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի կողմից կազմակերպվելիք ՙԳիրքը որպես ցեղասպանության վկայարան՚ ցուցադրության ժամանակ: Այն կմեկնարկի 2012թ. ապրիլի 23-ին:

Միջոցառման ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հանձնեց թանգարանինստիտուտին աջակցություն ցուցաբերած բարերարներին տրվող ոսկե մեդալ:

 

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply