Մահացու ելքով վրաերթ կատարած ՊԵԿ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել (վիդեո)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2011 19:46

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի գնահատման եւ կառավարման ավագ հարկային տեսուչ Արշակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել:

Հատուկ քննչական ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 13-ին, ժամը 01.10-ի սահմաններում, հարբած վիճակում վարելով Volkswagen Passat մակնիշի, 19 SU 444 համարանիշի ավտոմեքենան,խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատ Ջանոյանին, ով տեղում մահացել է, իսկ ինքը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի:

2011 թվականի հունիսի 22-ին Արշակ Մաթեւոսյանի նկատմանբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

NEWS.am

 

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply